չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

 Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային կտրամադրի 4,5 մլրդ դոլարի չափով օգնություն, այդ թվում՝ ուղղակիորեն և Համաշխարհային բանկի միջոցով։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան G7-ի ղեկավարների հետ առցանց բանակցությունների ժամանակ։

«(Կիսիդան) հայտարարել է, որ Ճապոնիան որոշել է տրամադրել լրացուցիչ օգնություն 1 միլիարդ դոլարի չափով, ներառյալ` օգնություն վերականգնման և վերակառուցման համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն, և պատրաստ է տրամադրել, ընդհանուր առմամբ, 4,5 միլիարդ դոլար (Ուկրաինայի) աջակցության համար, ներառյալ՝ այս լրացուցիչ աջակցությունը և Համաշխարհային բանկին տրամադրվող վարկի ավելացումը», - ասել է Կիսիդան։

Ճապոնիան ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլար գումարի հումանիտար, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն:

  • Կիսվել: