Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Թբիլիսիում հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Բոչորմի փողոցի 12 հասցեում։ Բացի մահացածներից, դեպքի վայրում հայտնաբերվել է չորս տուժած։