Թբիլիսիում մայիսի 9-ին կնշվի «Եվրոպայի օրը»
Մայիսի 9-ին Թբիլիսիում կնշվի «Եվրոպայի օրը»։ Տոնը կնշվի Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, գրում է aliq.ge-ն:
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին և կավարտվեն 18:00-ին:
Օրը կնշվի ԵՄ ներկայացուցչության, տարբեր կազմակերպությունների, եվրոպական երկրների դեսպանությունների և բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր ցանկանում են միանալ տոնական միջոցառումներին:
Expo Georgia-ի տարբեր հատվածներում կմեկնարկեն ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտեսում, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին կտրվեն հուշանվերներ Եվրոպայի խորհրդանշանով:
Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ Տոնը ստեղծվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանի 1950 թվականի հռչակագրի պատվին։