Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Իլյա 2-րդի դագաղը
Թբիլիսիում հավատացյալները երթով ուղեկցել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի դագաղը պատրիարքարանի շենքից մինչև Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամնեբա) Մայր տաճար։ Պատրիարքի դիակառքը տեղափոխվել է Սուրբ Երրորդության տաճար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 17-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը:


