չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թբիլիսիում հասարակական տրանսպորտը, մանկական ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները, լողավազաններն անվճար կլինեն Ուկրաինայի քաղաքացիների համար

Թբիլիսիում հասարակական տրանսպորտը, մանկական ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները, լողավազաններն անվճար կլինեն Ուկրաինայի քաղաքացիների համար

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է Վրաստանում արգելափակված ու հայրենիք վերադառնալ չկարողացող Ուկրաինայի քաղաքացիների համար քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտը և այլ հաստատություններն անվճար դարձնել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային կառավարության նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա մանրամասնել է, որ խոսքը հասարակական տրանսպորտի, մանկական ժամանցի կենտրոնների, թանգարանների, թատրոնների, լողավազանների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ օբյեկտների մասին է։ 

«Այցելուները պետք է մուտքի մոտ ներկայացնեն ուկրաինական անձնագիր՝ ցանկացած ծառայություն անվճար ստանալու համար»,- ասել է Կալաձեն։

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր ամբողջությամբ փոխհատուցել կացության և սննդի ծախսերը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանել զբոսաշրջության նպատակով և չեն կարող հայրենիք վերադառնալ այնտեղ ռազմական գործողությունների պատճառով։

  • Կիսվել: