երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թբիլիսիում այրվում է հագուստի խոշորագույն շուկան

Թբիլիսիում այրվում է հագուստի խոշորագույն շուկան

Թբիլիսիում այրվում է հագուստի խոշորագույն` «Լիլո» շուկան: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհը բռնկվել է հագուստի պահեստներում:

Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարական ջոկատի 10 մարտական հաշվարկ: Տարածքը շրջափակված է, ապրանքների սեփականատերերին թույլ չեն տալիս մոտենալ պահեստներին:

 

  • Կիսվել: