երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թբիլիսիում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Թբիլիսիում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Թբիլիսիում Ադրբեջանի երկու քաղաքացի է ձերբակալել՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Այսօր, այս մասին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, տեղեկացնում է jnews.ge-ն:

35-ամյա Խ. Ն.-ն և 38-ամյա Ն.Գ-ն ձերբակալվել են Քվեմո-Քարթլիի և Գարդաբանի շրջանի ոստիկանության քերական հանցագործության դեմ և հետաքննության վարչության աշխատակիցների կողմից՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Անձնական խուզարկության ժամանակ ոստիկանության աշխատակիները հայտնաբերել են մի քանի պարկ հերոին, մորֆի, մեթադոն, կոդին և այլ թմրատեսակներ: Թմրամիջոցներն առգրավվել են, որպես գործով ապացույց:

Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է: Ձերբակալվածներին սպառնում է 16-20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում:

  • Կիսվել: