երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թբիլիսին պետք է իր սահմանային հարցերը լուծի Հայաստանի և Ադրբեջանի հետ. Վրաստանի նախագահ

Թբիլիսին պետք է իր սահմանային հարցերը լուծի Հայաստանի և Ադրբեջանի հետ. Վրաստանի նախագահ

Թբիլիսին պետք է իր սահմանային հարցերը լուծի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Սահմանային տարածքների մասին, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Սահմանազատման գործընթացը դադարեցված է։ Անհասկանալի է, թե մենք ինչու չենք կարող այդ գործընթացն ավարտին հասցնել մեր բարեկամ երկրների հետ: Մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է նա:

 

Զուրաբիշվիլիի խոսքերով, նշյալ գործընթացի արդյունքում կլինեն համաձայնեցված սահմաններ, ինչը պարտադիր է Վրաստանի համար:

  • Կիսվել: