ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու համար

Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նախարարին արարողակարգը խախտելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն անկախության օրը՝ մայիսի 26-ի շքերթի ժամանակ խախտել է արարողակարգը՝ ողջունելով առաջինը վարչապետին, ապա նախագահին։

«Չի կարելի, որ մայիսի 26-ին պաշտպանության նախարարը ողջունի նախ վարչապետին, ապա նախագահին, գերագույն հրամանատարին։ Դա անթույլատրելի է ցանկացած երկրում, դա ամեն տեղ զարմանք է առաջացնում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ վրացական սփյուռքի օրվան նվիրված միջոցառմանը ելույթի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ արարողակարգը կարևոր է և պաշտպանում է պետությունը ներքին հակասություններից։ Նախագահը տեղեկացրել է նաև, որ արդեն երեք տարի է՝ փորձում է ստեղծել միասնական արարողակարգային գերատեսչություն՝ նախարարությունների ու պետական մյուս կառույցների համակարգման համար։ 

  • Կիսվել: