երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թբիլիսիի տոնը չի նշվի. միջոցառման գումարը կփոխանցվի Բաթումիի զոհերի ընտանիքներին

Թբիլիսիի տոնը չի նշվի. միջոցառման գումարը կփոխանցվի Բաթումիի զոհերի ընտանիքներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սոցցանցում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաք Թբիլիսիի օրվա՝ Թբիլիսոբայի միջոցառումը չեղարկվում է։ Պատճառը Բաթումիում փլուզված շենքն է, որի հետևանքով 9 զոհ կա։

«Ողբերգությունը, որը միավորեց ամբողջ երկիրը, ընդհանուր ցավ է բոլորի համար: Թբիլիսին այն քաղաքն է, որը բազմիցս ցույց է տվել անհրաժեշտության պահին օգնություն ցուցաբերելու իր կարողությունները»,-գրել է նա, փոխանցում է ALIQ-ը:

Կալաձեն նաև տեղեկացրել է, որ միջոցառման համար հատկացված գումարը կփոխանցվի Բաթումիում ողբերգության հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված։ «Թբիլիսոբային» նվիրված միջոցառումների համար այս տարի պլանավորված էր հատկացնել  498 հազար 500 լարի (մոտ 158.5 հազար դոլար):

Ներքին գործերի նախարարությունը բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակում ձերբակալել էր 3 քաղաքացու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և նրա վարձած բանվորներին, նշվում է, որ հնարավոր է փլուզումը տեղի է ունեցել նրանց ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով։

  • Կիսվել: