հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թայվանը դատապարտում է չինական զորավարժությունները կղզու մոտակայքում

Թայվանը դատապարտում է չինական զորավարժությունները կղզու մոտակայքում

Թայվանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է ՉԺՀ-ի առաջիկա զորավարժությունները կղզու մոտ՝ դրանք անվանելով քաղաքացիների «հոգեբանական ահաբեկման նպատակ», հայտնում է Reuters-ը։

Չինական բանակը մի շարք ռազմական գործողություններ կսկսի Թայվանի շրջակայքում երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի շրջանակներում:

Գործակալության տվյալներով՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինաստանը «փորձում է սպառնալ կղզու գլխավոր նավահանգիստներին ու քաղաքներին», այդ կապակցությամբ Թայվանը «լրջորեն դատապարտել է» Չինաստանի այս որոշումը։

  • Կիսվել: