հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թայվանում աճում է երկրաշարժի զոհերի և տուժածների թիվը

Թայվանում աճում է երկրաշարժի զոհերի և տուժածների թիվը

Թայվանում աճում է երկրաշարժի զոհերի ու տուժածների թիվը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների, ամենաուժեղն է եղել կղզում վերջին 25 տարվա ընթացքում:
 
Կա առնվազն 9 զոհ, 50 մարդ անհետ կորել է ազգային պարկ տանող ճանապարհին, 821 հոգի վիրավոր՝ հայտնում են իշխանությունները:
 
Ինչպես հայտնել են փրկարարները՝ իրենք դանդաղ տարհանում են Հուալիեն քաղաքի մոտ գտնվող թունելներում արգելափակված անձանց, այդ թվում՝ երկու գերմանացու:
 
«Մենք կորցրել ենք կապը չորս միկրոավտոբուսով 50 ճանապարհորդի հետ, որոնք ուղևորվել էին ազգային պարկի՝ Տարոկո կիրճում գտնվող հյուրանոց»,-հայտնել են փրկարարները:

  • Կիսվել: