Թայվանի նախագահի գրասենյակի կայքը հակերային հարձակման է ենթարկվել
Թայվանի նախագահի աշխատակազմի կայքը ենթարկվել է կիբերհարձակման։ Որոշ ժամանակ ներխուժողների գործողությունների պատճառով այն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել է Reuters գործակալությունը։
«Թայվանի նախագահի աշխատակազմի կայքը այսօր հարձակման է ենթարկվել օտարերկրյա հակերների կողմից և ինչ-որ պահի խափանվել է, շուտով կայքը վերսկսել է իր աշխատանքը»,- գրում է թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Հատկանշական է, որ հաքերների հարձակման է ենթարկվել նաև Flightradar կայքը, որը հետևել է Նենսի Փելոսիի՝ դեպի Թայվան թռիչքին։
Ծառայության ադմինիստրացիան հայտնել է, որ իրենց ստիպել են սահմանափակել դիտումների քանակը։ Ժամը 13:45-ի դրությամբ կայքը խափանվել է։
Չինաստանը սպառնում է «գործողություններ ձեռնարկել», եթե Փելոսին այցելի Թայվան։ Ինչպես ասել է Պեկինի խոսնակ Չժաո Լիջյանը, «երկրի բանակը ձեռքերը ծալած չի նստի»։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ֆուցզյան նահանգի ափամերձ հատվածում զորավարժություններ են տեղի ունենում, և մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացված։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ զինվորականները ուժերը, այդ թվում՝ ավիակիրներ և խոշոր ինքնաթիռներ, ավելի մոտ են տեղափոխում կղզուն։