երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Տատյանա Կիմը մեղադրել է նախկին ամուսնուն 37 մլրդ ռուբլի հափշտակելու եւ հաքերային գրոհներ կազմակերպելու մեջ

Տատյանա Կիմը մեղադրել է նախկին ամուսնուն 37 մլրդ ռուբլի հափշտակելու եւ հաքերային գրոհներ կազմակերպելու մեջ

Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, եւ նրա թիմը ընկերությանը զրկել են 37 մլրդ ռուբլուց եւ ապակայունացրել բիզնեսը։ Նա նաեւ նախկին ամուսնուն մեղադրել է հաքերային գրոհների կազմակերպման, կառուցվող պահեստների վրա հարձակումների եւ աշխատակիցներին սպառնալու մեջ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ընկերության ղեկավարը թելեգրամ-ալիքի տեսաուղերձում պատմել է, որ Բակալչուկն իր գործողություններով գործադուլների ալիք է առաջացրել մարկետփլեյսի եւ Russ-ի միավորման առիթով 2023թ.։

Նրա կարծիքով՝ Բակալչուկի թիմը մեղավոր է Wildberries-ի բոլոր կառույցների սառեցման մեջ, նա «թալանել է ընկերությունը» եւ բիզնեսը դրել սպառնալիքի տակ։ Կիմն ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել օրենքի շրջանակում, այլ ոչ թե դիմել «90-ականների մեթոդներին»։

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով զոհվեցին երկու պահապաններ, յոթ մարդ վիրավորվեց։ Տատյանա Կիմը նախկին ամուսնուն մեղադրեց ռեյդերային զավթման մեջ։ Վլադիսլավ Բակալչուկին ներկայացվել են մեղադրանքներ ՔՕ չորս հոդվածներով, ներառյալ սպանությունը եւ ոտնձգությունը կյանքի դեմ։ Բակալչուկն ինքը հայտնել է, որ հարձակվել են իր վրա, երբ նա եկել է բանակցությունների, եւ մեղքը չի ընդունում։ Գործով ձերբակալվել է 30 մարդ։

  • Կիսվել: