ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տատյանա Բակալչուկը՝ ՌԴ-ի ամենահարուստ կին. Forbes

Տատյանա Բակալչուկը՝ ՌԴ-ի ամենահարուստ կին. Forbes

Wildberries առցանց ռիթեյլերի համահիմնադիր Տատյանա Բակալչուկը գլխավորել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը:

Նրա կարողությունը հասել է 1,4 մլրդ դոլարի: Բակալչուկն առաջ է անցել ցուցակի՝ անցյալ տարիների անփոփոխ առաջատար Ելենա Բատուրինայից, որի կարողությունը 1,2 մլրդ դոլար է:
Բակալչուկի կարողության նոր գնահատականը դարձել է այն փոփոխությունների հետևանքը, որոնք տեղի են ունեցել նրա հիմնական ակտիվի՝ Wildberries ինտերնետ-խանութի հետ:

Նշվում է, որ 2019 թվականին Wildberries-ի շրջանառությունն աճել է 88 տոկոսով և կազմել 223,5 մլրդ ռուբլի:

Ըստ Forbes-ի՝ առաջին անգամ Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2018 թվականին. այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 600 մլն դոլար: Մեկ տարի անց այն աճել է գրեթե կրկնակի, ինչը նրան թույլ էր տվել Բատուրինայից հետո զբաղեցնել երկրորդ տեղը:

  • Կիսվել: