շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թաթարստանում տեղի ունեցած փոթորիկի պատճառով ավելի քան 3 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

Թաթարստանում տեղի ունեցած փոթորիկի պատճառով ավելի քան 3 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

Թաթարստանում տեղի ունեցած փոթորիկի պատճառով ավելի քան 3 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղեկացնում է Թաթարարստ 24-ը։

Նշվում է, որ Թաթարստանի Հանրապետության տարբեր շրջանների 14 բնակավայրերի 3157 սեփական տների սպառողների՝ ընդհանուր թվով 11700 մարդու էլեկտրամատակարարումը խափանվել է։ Անջատման չեն ենթարկվել տրանսֆորմատորային ենթակայանները և սոցիալական նշանակության օբյեկտները։

Հաղորդվում է նաև, որ հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է 151 մարդ և 48 միավոր տեխնիկա։

Ավելի վաղ հանրապետությունում փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։

 

  • Կիսվել: