հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. Tasnim

Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. Tasnim

Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X-ում գրել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, «հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա»։

Press TV-ի աղբյուրները ևս հաղորդել են, որ իրանական որևէ քաղաք օտար որևէ երկրի կողմից հարձակման չի ենթարկվել: Սպահանում բարձր ձայները կապված են եղել հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ՝ կասկածելի առարկաների հարձակումները հետ մղելու համար, հայտնում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

 

  • Կիսվել: