ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Տարածաշրջանում ցանկացած սխալ հաշվարկ լուրջ հետևանքներ կունենա». Ամիր Աբդոլլահիան

«Տարածաշրջանում ցանկացած սխալ հաշվարկ լուրջ հետևանքներ կունենա». Ամիր Աբդոլլահիան

Տարածաշրջանում ցանկացած սխալ հաշվարկ լուրջ հետևանքներ կունենա՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝  Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսա Պանդորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, փոխանցում է Իռնա գործակալությունը։ 

«Այսօր տարածաշրջանը նման է վառոդի տակառի։ Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից։ 

Այն, ինչ մենք տեսնում ենք Գազայում, կեղծ իսրայելական վարչակարգի վստահված պատերազմն է», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելն այս պատերազմը մղում է ճնշված ազգի և պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ՝ հանուն Միացյալ Նահանգների:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Թել Ավիվ այցին՝ նա նշել է, որ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ հարյուրավոր ինքնաթիռներ, նավեր և զենքեր կուղարկի ի պաշտպանություն Գազայում Իսրայելի կողմից իրականացվող սպանությունների և ջարդերի:

Նա նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը՝ հումանիտար օգնություն ուղարկելու և Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կանխելու ուղղությամբ։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն տարածաշրջանում իսրայելական այս ռազմական հանցագործությանը դիմակայելու հարցում։

  • Կիսվել: