շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք. ադրբեջանցի լրագրող

Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք. ադրբեջանցի լրագրող

Ադրբեջանցի լրագրող Նուրլանա Խալիլը մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նայեք Ադրբեջանի այս ստոր դիկտատոր Ալիևին, որը ձերբակալում է լրագրողների, գիտնականների, ակտիվիստների, նույնիսկ Ադրբեջան ժամանած եվրոպացի քաղաքացիների։ Նա խոշտանգում է բանտարկյալներին, միլիարդներ է գողանում պետական բյուջեից, մինչդեռ ժողովուրդն ապրում է աղքատության մեջ։

Իր կոռումպացված լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է և պետք է կործանվի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք»:

  • Կիսվել: