Տարածաշրջանային խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն․ Իրանի արտգործնախարար
«3+3» գագաթնաժողովն անցել է առանց Վրաստանի մասնակցության, տարածաշրջանի մնացած երկրները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը՝ բանակցելու և համակարգելու գործողությունները կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Mehr-ը։
«Մենք պետք է զգույշ լինենք, որ տարածաշրջանային խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, և տարածաշրջանում անվտանգության ու քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին», - հավելել է նա։