երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիան ցրելու համար

Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիան ցրելու համար

Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիայի մասնակիցներին ցրելու համար:

Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
 
Սեպտեմբերի 7-ին ավելի վաղ հաղորդվել Է, որ Քաբուլում աֆղանցիները բողոքի ակցիայի են դուրս եկել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի՝ թալիբների հրավերով Աֆղանստանի մայրաքաղաք այցելելուց հետո:
 
 
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ակցիայի մասնակիցներից մեկը, ակցիան մեկնարկել են Քաբուլից դեպի հյուսիս եւ անցել մինչեւ Պակիստանի դեսպանություն:
 
Ավելի վաղ «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը Աֆղանստանի բնակչությանը կոչ Էր արել ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներից ու ցույցերից, քանի որ երկիրը «նոր Է դուրս եկել ճգնաժամից»: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:
 
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
 
Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին: Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները:

  • Կիսվել: