շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թալիբներն Անկարային սպառնում են լուրջ հետևանքներով, եթե Թուրքիայի զինուժը դուրս չգա Աֆղանստանից

Թալիբներն Անկարային սպառնում են լուրջ հետևանքներով, եթե Թուրքիայի զինուժը դուրս չգա Աֆղանստանից

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է թուրքերին, որ եթե վերջիններս շարունակեն մնալ Աֆղանստանում, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների: Այդ մասին ասված Է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել Է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում Է նրանց ազգային շահերին։ Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումն, ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»,- նշված Է թալիբների հայտարարության մեջ:

Թալիբների հայտարաության մեջ նաև նշվում է, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը համաձայնության եկան, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում Թուրքիայի զինված ուժերը առաջնային դեր կխաղան:

Հունիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատեց Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում:

Հավելենք, որ 2020 թվականին Դոհայում ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը կնքեցին խաղաղության համաձայնագիր, որը նախատեսում է 14 ամսում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և միջաֆղանական երկխոսության սկիզբը:

 

  • Կիսվել: