հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Թալիբան» շարժումը չի պատրաստվում հարձակում գործել տաջիկաաֆղանական սահմանի ուղղությամբ

«Թալիբան» շարժումը չի պատրաստվում հարձակում գործել տաջիկաաֆղանական սահմանի ուղղությամբ

Աֆղանստանում գործող ՛՛Թալիբան՛՛ շարժումը չի պատրաստվում հարձակում գործել տաջիկաաֆղանական սահմանի ուղղությամբ, այս մասին հայտարարել են շարժման քաղաքական ներկայացուցչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Շարժման ներկայացուցիչն ասել է. ՛՛Իհարկե, մենք չենք հարձարկվի Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանին: Վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը հարձակումներով պայմանավորված չէ՛՛:

Հիշեցնենք, որ տաջիկաաֆղանական սահմանին իրավիճակի լարվածությունը սրվել է օրեր առաջ, երբ սահմանին տեղակայված աֆղան զինվորները հեռացել են իրենց դիրքերից թալիբների առաջխաղացման պատճառով:

Երկրին սպառնացող վտանգով պայմանավորված՝ Տաջիկստանը նախօրեին դիմել էր ՀԱՊԿ-ին՝ օգնություն խնդրելով ստեղծված իրավիճակը հարթելու համար, սակայն ՀԱՊԿ-ից նշել են, որ Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չեն տեսնում:

 

 

  • Կիսվել: