չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Թալիբան» շարժման ֆինանսների նախարարությունն Իրանից 350 հազար տոննա նավթ կգնի

«Թալիբան» շարժման ֆինանսների նախարարությունն Իրանից 350 հազար տոննա նավթ կգնի

Աֆղանստանում կառավարող ՛՛Թալիբան՛՛ շարժման ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու պայմանավորվածության մասին, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛՝ հղում անելով Mehr-ին։

Ինչպես նշված է նախարարության հրապարակած տեղեկագրում՝ Թեհրանում իրանական կողմի հետ բանակցություններին մասնակցել են նավթագազային պետական ընկերության, արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, կենտրոնական բանկի և Նորմատիվների ու ստանդարտների վարչության անդամները։

Այս ուղևորության ընթացքում իրանական բաժնետիրական ընկերության հետ 350 հազար տոննա նավթ գնելու պայմանագիր է կնքվել, և առաջիկա օրերին կսկսվի դրա ներմուծման գործընթացը Աֆղանստան:

 

  • Կիսվել: