չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Աֆղանստան

«Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Աֆղանստան

«Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Հայբաթուլլահ Ախունդզադան այսօր՝ օգոստոսի 29 -ին, ժամանել է Աֆղանստան և հանդիպումներ է անցկացնում «Թալիբան» շարժման այլ առաջնորդների հետ:

Հաղորդվում է, որ Ախունդզադեն վերջին չորս օրերին գտնվում էր հարավային Կանդահարում: Թալիբների առաջնորդը հանդիպումներ է ունենում այլ առաջնորդների հետ Աֆղանստանում իրավիճակի և ապագա քաղաքական համակարգի ձևավորման վերաբերյալ:
 
«Թալիբան» շարժման բանակցային խմբի առաջատար անդամ Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում Աֆղանստանում համապարփակ քաղաքական համակարգի կառուցման համար:
 
Նա ասել է, որ թալիբների առաջնորդներն ու աֆղան քաղաքական գործիչները փորձում են ձեւավորել մի համակարգ, որում ներկայացված կլինեն բոլոր էթնիկ խմբերը:

  • Կիսվել: