չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Թալիբան»-ն աֆղան կանանց արգելել Է աշխատել ՄԱԿ-ի հաստատություններում, Գուտերեշն արձագանքել է

«Թալիբան»-ն աֆղան կանանց արգելել Է աշխատել ՄԱԿ-ի հաստատություններում, Գուտերեշն արձագանքել է

«Թալիբան» արմատական ​​իսլամիստական ​​շարժումը Աֆղանստանի արևելյան Նանգարհարի նահանգում աֆղան կանանց արգելել Է աշխատել Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակներում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է այս որոշումը:

«Ես խստորեն դատապարտում եմ Աֆղանստանի Նանգարհարի նահանգում մեր աֆղան կին գործընկերների աշխատանքն արգելելու որոշումը: Եթե այս որոշումը չչեղարկվի, ապա այն անխուսափելիորեն կխաթարի մեր հնարավորությունները՝ կենսական անհրաժեշտության օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցող մարդկանց», - գրել է Գուտերեշը Twitter-ի իր էջում:

 

 

 

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտադիր են Քաբուլի իշխանությունների հետ հանդիպել չորեքշաբթի օրը՝ իրադրությունը պարզաբանելու համար: 2022 թ. դեկտեմբերին թալիբներն արգելք են սահմանել ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքի վրա: Միջազգային լուրջ արձագանքից հետո արգելքը մեղմացվել է՝ գոնե առողջապահության ոլորտում։ Այդ արգելքը չէր վերաբերում ՄԱԿ-ի հաստատություններին։ 2021 թ. օգոստոսին իշխանության գալուց ի վեր թալիբները մի շարք խտրական սահմանափակումներ են մտցրել Աֆղանստանում կանանց նկատմամբ։ Բացի այդ, օրենքից դուրս են հայտարարվել երաժշտությունը, սոցիալական ցանցերը և տեսախաղերը:

  • Կիսվել: