չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Թալիբան»-ի պատվիրակությունն Օսլոյում մի շարք երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ կվարի

«Թալիբան»-ի պատվիրակությունն Օսլոյում մի շարք երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ կվարի

ԱՖղանստանում իշխանությունը գրաված ծայրահեղական «Թալիբան» շարժման պատվիրակությունը Նորվեգիայի ԱԳ նախարարության հրավերով մեկնել է Օսլո՝ բանակցություններ վարելու մի շարք երկրների և աֆղանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին թվիթերյան գրառում են կատարել թալիբների ներկայացուցիչը։

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ Աֆղանստանի Իսլամական էմիության բարձրաստիճան ղեկավարությունը, ԱԳ նախարար Ամիր Խան Մոթաքիի գլխավորությամբ, հատուկ չվերթով մեկնել է Նորվեգիա, որտեղ բանակցություններ կկայանան տարբեր երկրների ներկայացուցիչների և մի շարք աֆղանստանցիների հետ՝ հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև քաղաքական, կրթական ու տնտեսական հարցերի շուրջ:

Նորվեգիայի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հրավերն ու նախատեսվող հանդիպումները չեն նշանանակում, թե ճանաչվում է Աֆղանստանում թալիբների ձևավորած ժամանակավոր կառավարությունը:

 

 

  • Կիսվել: