հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուդանում մարտերի հետևանքով զոհվել է 413, վիրավորվել՝ ավելի քան 3500 մարդ

Սուդանում մարտերի հետևանքով զոհվել է 413, վիրավորվել՝ ավելի քան 3500 մարդ

 Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 413, վիրավորվել՝ 3551 մարդ։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։

«Ցավոք սրտի, Սուդանում մարտերի զոհերի թիվը, ըստ ԱՀԿ-ի, հասել է մինչ օրս 413 մարդու, 3551-ը վիրավորվել են»,- ասել է նա։

Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: