շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սուդանի հարավ-արևմուտքում առնվազն 200 մարդ է զոհվել

Սուդանի հարավ-արևմուտքում առնվազն 200 մարդ է զոհվել

Առնվազն 200 մարդ է զոհվել Սուդանի հարավ-արևմուտքում գտնվող Հարավային Դարֆուր նահանգում ցեղային բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է Al-Sharq հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ բախումները սկսվել են ուրբաթ երեկոյան։ Ականատեսները հեռուստաալիքին պատմել են, որ նահանգի մայրաքաղաքում ծանր զինատեսակներ են կիրառվել։
 
Ըստ Sudan Tribune-ի՝ բախումներ են տեղի ունենում արաբական երկու ցեղերի միջև՝ կապված անասունների գողության փոխադարձ մեղադրանքների և Արագ արձագանքման ուժերի ճնշման հետ, որոնք փորձում են ցեղերի աջակցությունը ստանալ Սուդանի զինված ուժերին դիմակայելու համար։

  • Կիսվել: