հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուդանի բանակը համաձայնել է եւս 72 ժամով երկարացնել հումանիտար հաշտությունը

Սուդանի բանակը համաձայնել է եւս 72 ժամով երկարացնել հումանիտար հաշտությունը

Սուդանի Զինված ուժերը (ԶՈւ) համաձայն են մարդասիրական նպատակներով եւս 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմի ժամկետը, որն սպառվում է կեսգիշերին։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել էր ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«ԶՈւ-ն համաձայն է 72 ժամով երկարացնել հաշտությունը հրադադարի գործող ռեժիմի ավարտի պահից սկսած»,- նշվել է բանակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։ Սուդանի ԶՈւ-ն հույս է հայտնել, որ «խռովարարները կկատարեն հաշտության պահանջները»՝ չնայած «որոշ օբյեկտների վրա հարձակվելու» իրենց փորձերին, որոնք գրանցվել են բանակի կողմից։

  • Կիսվել: