կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ստոլտենբերգը դեմ է, որ Ուկրաինայում հրադադար հաստատվի՝ ռուսական պայմաններով

Ստոլտենբերգը դեմ է, որ Ուկրաինայում հրադադար հաստատվի՝ ռուսական պայմաններով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Դաշինքը չի ձգտում Ուկրաինայում հրադադարի՝ ռուսական պայմաններով: Այս մասին նոյեմբերի 8-ին Ստոլտենբերգը հայտնել է Շարմ էլ Շեյխում՝ կլիմայական համաժողովի շրջանակներում անցկացվող առցանց ֆորումի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ստոլտենբերգի խոսքով՝ դա կլինի ազդանշան, որ ուժի կիրառումը հանգեցնում է քաղաքական նպատակների իրականացմանը։

՛՛Եթե Ուկրաինան հետևի Ռուսաստանի պահանջներին և ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ներխուժել է, գրավել տարածքներ, կա շարունակական հարձակումների վտանգ: Սա աղետ կլինի Ուկրաինայի համար, բայց նաև վտանգ բոլորիս համար, քանի որ դա ազդանշան կուղարկի, որ ուժի կիրառումը թույլ է տալիս հասնել հարևան երկրների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու քաղաքական նպատակներին՛՛,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հորդորելով չմոռանալ, որ պատերազմից առաջ Ռուսաստանը ենթադրաբար որոշակի հավակնություններով է հանդես եկել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՆԱՏՕ-ի և Դաշինքի երկրների հետ կապված։

՛՛Նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն փակի դռները, նրանք ցանկանում էին թույլ չտալ, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամ: Ինչպես նաև նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն դուրս բերի բոլոր ուժերը դաշինքի արևելյան հատվածից՝ ինչն անընդունելի է՛՛,-ասել է Ստոլտենբերգը:

 

  • Կիսվել: