Սթարմերը վստահեցրել է, որ Բրիտանիան մնում է Ուկրաինայի ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:
«Կամավորների կոալիցիան» այսօր կքննարկի իսկապես կարևոր հարցեր և կարծում եմ, որ ավելին կարելի է անել Ուկրաինային հեռահար զենքի հարցում օգնելու համար: Լավ է, որ մենք հաճախ ենք հանդիպում: Մենք, ինչպես միշտ, մնում ենք ձեր ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը»,-հանդիպան ժամանակ Զելենսկիին վստահեցրել է Սթարմերը:
Գավելենք, որ այժմ Զելենսկին Բրիտանիայում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վինձորում նրան ընդունել էր Չարլզ թագավորը:


