երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլում շուրջ 10 հազար մարդ ապրում է երկրաշարժի ժամանակ փլուզման առավելագույն վտանգ ունեցող տներում. քաղաքապետարանի ներկայացուցիչ

Ստամբուլում շուրջ 10 հազար մարդ ապրում է երկրաշարժի ժամանակ փլուզման առավելագույն վտանգ ունեցող տներում. քաղաքապետարանի ներկայացուցիչ

Մոտ 10 հազար մարդ ապրում է երկրաշարժի ժամանակ փլուզման առավելագույն վտանգ ունեցող տներում։ Այս մասին Demirören-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Բուգրա Գյոքչեն:

Խոսելով Ստամբուլում տիրող իրավիճակի մասին՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քաղաքի 318 շենքեր, որտեղ բնակվում է մոտ 10 հազար մարդ, գտնվում են ակնթարթային փլուզման վտանգի գոտում՛՛:

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ այդ շենքերը չունեն նույնիսկ ամենացածր՝ E դասը։ Թուրքական խոշոր քաղաքում եւս 1525 շենք ունի D եւ E ցածր դասեր:

  • Կիսվել: