շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ լցրած ակտիվիստը Վրաստանում կալանավորվել է

Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ լցրած ակտիվիստը Վրաստանում կալանավորվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը ակտիվիստ Նատա Փերաձեին հինգ օրվա կալանքի է դատապարտել՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կախված խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ շփելու համար։ Նրա նկատմամբ վարչական գործ էր հարուցվել մանր խուլիգանության մեղադրանքով։

Ակտիվիստը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը։

Ստալինի սրբապատկերը Վրաստանում սկանդալի պատճառ էր դարձել, հանրային դժգոհության արդյունքում Վրաց ուղղափառ եկեղեցին հեռացրել է այն։

  • Կիսվել: