հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորն Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության տեսանյութի մասին

Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորն Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության տեսանյութի մասին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։ 

Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ համաձայնագիր եք կնքել և որոնց համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:

Ինյարիտուն նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության կադրերով տեսանյութը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը:

  • Կիսվել: