երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հավանության է արժանացել Հայաստանում

«Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը հավանության է արժանացել Հայաստանում

Կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ բաղադրիչով կիրառվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը Հայաստանում կիրառման հավանություն է ստացել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։

«Սպուտնիկ լայթ»-ը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ rad26), որը նույնպես այս տարվա փետրվարին արդեն հավանության է արժանացել Հայաստանում:

Ներկայում ԱՄԷ-ում, Արգենտինայում եւ Ադրբեջանում անցկացվում են «Սպուտնիկ լայթ» համակցության կլինիկական հետազոտություններ՝ արտասահմանյան COVID-19 պատվաստանյութերով, Ռուսաստանի և Բելառուսի կարգավորիչները համանման հետազոտություններ անցկացնելու թույլտվություն են տվել:

  • Կիսվել: