հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան

Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում: Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին»,-  ասված է Սալիվանի գրառման մեջ:

  • Կիսվել: