չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սպիտակ տան կողմից Գազայի Խաղաղության խորհրդի գործադիր կոմիտեի բացումը հակասում է Իսրայելի քաղաքականությանը. Նեթանյահուի գրասենյակ

Սպիտակ տան կողմից Գազայի Խաղաղության խորհրդի գործադիր կոմիտեի բացումը հակասում է Իսրայելի քաղաքականությանը. Նեթանյահուի գրասենյակ

«Սպիտակ տան կողմից Գազայի Խաղաղության խորհրդի գործադիր կոմիտեի երեկվա բացումը չի համաձայնեցվել Իսրայելի հետ եւ հակասում է նրա քաղաքականությանը»: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ գործադիր կոմիտեի կազմում են Թուրքիայի եւ Կատարի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խիստ քննադատել են Իսրայելին Գազայում պատերազմ սկսելու համար։

Թեեւ այն տեխնիկապես կգործի Խաղաղության խորհրդի հովանու ներքո, որը նախագահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ներառում է համաշխարհային առաջնորդների, գործադիր կոմիտեն ավելի անմիջականորեն կներգրավվի Գազայի հետպատերազմյան կառավարման վերահսկման գործում՝ խաղալով վճռորոշ դեր՝ ի տարբերություն ավելի խորհրդանշական Խաղաղության խորհրդի։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետը հանձնարարել է արտգործնախարար Գիդեոն Սաարին ԱՄՆ պետքարտուղարՄարկո Ռուբիոյի հետ քննարկել Իսրայելի անհամաձայնությունը գործադիր կոմիտեի կազմի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արտգործնախարար Հաքան Ֆիդանին միանալ Գազայի Խաղաղության խորհրդին։

  • Կիսվել: