ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպասվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը

Սպասվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը

 Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջիկա հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս տարվա ընթացքում կայացել է մեր երկրների նախագահների 5 հանդիպում: Մոտ ապագայում սպասվում է ևս մեկը»,-ասել է Գրիզլովը Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
 

Գրիզլովը նշել է, որ 2022 թվականին երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Այսօր մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Մեծ աշխատանք է կատարվում խորհրդարանների, կառավարությունների, նախարարությունների, այլ գերատեսչությունների և, իհարկե, մեր եղբայրական երկրների ժողովուրդների միջոցով»,-նշել է նա:

  • Կիսվել: