ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
SpaceX-ը տիեզերք է ուղարկել 114 փոքր արբանյակ

SpaceX-ը տիեզերք է ուղարկել 114 փոքր արբանյակ

Ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 հրթիռով տիեզերք է ուղարկել 114 փոքր արբանյակ։
Իլոն Մասկի ընկերությունն իր կայքում հեռարձակել է 2023 թվականի առաջին մեկնարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Transporter-6-ը SpaceX-ի վեցերորդ առաքելությունն է՝ փոքր արբանյակներ ուղեծիր հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Spaceflight Now-ի՝ արբանյակները պատկանում են 23 երկրների օպերատորներին, այդ թվում՝ EOS Data Analytics-ին, որը ուկրաինացի ձեռնարկատեր Մաքս Պոլյակովի ստարտափն է:

  • Կիսվել: