չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
SpaceX-ը Starlink-ի համար արձակել է ևս 54 փոքր արբանյակ

SpaceX-ը Starlink-ի համար արձակել է ևս 54 փոքր արբանյակ

Ամերիկյան SpaceX ընկերությունն իր Starlink ինտերնետային ցանցի համար շաբաթ օրը ուղեծիր է դուրս բերել ևս 54  փոքր արբանյակ։ Հեռարձակումն իրականացվել է ընկերության կայքում ,գրում է ՏԱՍՍ-ը։

Falcon 9 հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի վայրից տեղական ժամանակով 16:32-ին: Մոտ ինը րոպե անց առաջին աստիճանը, որը նախկինում օգտագործվել էր 14 այլ արձակման համար, բարեհաջող վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա։ Մի քանի րոպե անց ընկերությունը հայտնել է, որ «բոլոր 54 արբանյակների տեղակայումը հաստատվել է»։

Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող մեծ թվով սարքեր: SpaceX-ը գնահատում է, որ ընդհանուր առմամբ 11,000 արբանյակների գործարկումը և շահագործման հանձնելը կարժենա 10 միլիարդ դոլար: Ընկերությունն ասում է, որ կկարողանա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին: 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 3200 Starlink արբանյակներ։

  • Կիսվել: