երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոչիում մեկնարկում է «Ատոմէքսպո 2024» միջուկային ֆորումը

Սոչիում մեկնարկում է «Ատոմէքսպո 2024» միջուկային ֆորումը

Այսօր Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում մեկնարկում է «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:

Ֆորումն ավանդաբար մեկ հարթակում է հավաքում իշխանության ներկայացուցիչներին, գլոբալ միջուկային արդյունաբերության խոշոր ձեռնարկությունները, ինչպես նաև առաջատար միջազգային փորձագետներին:

Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 4,500 մարդ, այդ թվում՝ հյուրեր 75 երկրից:

«Ատոմէքսպո 2024»-ի հիմնական թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է և այս ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:

Ֆորումը կներառի 40 թեմատիկ կլոր սեղան և պանելային քննարկում: 

«Ատոմէքսպո 2024»-ի շրջանակում տեղի կունենան նշանակալի գործընկերային պայմանագրերի ստորագրման արարողություններ:

  • Կիսվել: