ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սոչիի բնակչությանը զգուշացվել է հնարավոր տարհանման մասին

Սոչիի բնակչությանը զգուշացվել է հնարավոր տարհանման մասին

Առողջարանային Սոչի քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին հնարավոր տարհանման մասին, եթե Ադլերի և Խոստինսկի շրջանների գետերը դուրս գան ափերից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հորդառատ անձրևները հանգեցրել են Հերոտա և Մացեստա գետերում ջրի՝ կրիտիկական մակարդակի բարձրացման: Բնության տարերքի հետևանքները վերացնելու համար քաղաքային օպերատիվ շտաբն աշխատում է շուրջօրյա:

Կիրակի Սոչիում փոթորկոտ եղանակ է եղել, որն ուղեկցվել է հորդառատ անձրևով։ Ավելի վաղ հաղորդվել էր երեք տասնյակից ավելի ծառերի տապալման, 1 զոհի և 2 վիրավորի մասին։

  • Կիսվել: