կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սոչի ուղևորվող ինքնաթիռն ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել Չելյաբինսկում

Սոչի ուղևորվող ինքնաթիռն ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել Չելյաբինսկում

Նովոսիբիրսկից Սոչի ուղևորվող ինքնաթիռը նոյեմբերի 25-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ օդանավի հրամանատարը վայրէջքի որոշում է կայացրել՝ ուղևորին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Թռիչքը նախատեսված է նոյեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին:

  • Կիսվել: