Սոչի-Օմսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել դաշտում
Սոչիից Օմսկ թռչող Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Օդանավում եղել է 167 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ և 23 երեխաներ, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Ռուսաստանյան լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում արտակարգ վայրէջքից․
Հիդրավլիկ համակարգի ձախողումից հետո անձնակազմը գնահատել է իրավիճակը, որ վայրէջքին չի բավարարի Տոմսկի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը, և նրանք ամբողջ արագությամբ դուրս կգան դրա սահմաններից, ինչը կհանգեցներ սարսափելի ողբերգության:
Օդաչուները այլընտրանքային որոշում են կայացրել․ ճանապարհին նրանց վառելիքը սպառվել է, և ստիպված են եղել շտապ վայրէջք կատարել Ուբինսկոյե գյուղի դաշտում․ վայրէջքը բարեհաջող է եղել։