Սոցիալական ցանցերը գաղտնալսու՞մ են օգտատերերին
404 Media հրատարակությունը պարզել է, որ Instagram սոցիալական ցանցը գովազդային նպատակներով գաղտնալսում է յուրաքանչյուր օգտատիրոջ։ Այս փաստը խոստովանել է գովազդային ծառայությունների մատուցման հարթակի գլխավոր գործընկերներից մեկը՝ Cox Media Group-ը (CMG), որը երկար տարիներ աշխատում է Google-ի և Meta-ի հետ։
Համաձայն CMG-ի՝ գովազդային աշխատանքների բարելավման նպատակով օգտատերներին առաջարկվող «Active Listening» (ակտիվ գաղտնալսում) ծրագիրը բառացիորեն կարողանում է կարդալ օգտատիրոջ մտքերը։
Ծրագիրը թույլ է տալիս գաղտնալսել սմարթֆոնին մոտ կանգնած մարդկանց խոսակցությունները, ինչպես նաև՝ վերլուծել օգտատիրոջ գործողությունները ցանցում։ «Active Listening-ը» ֆիքսում է ցանկացած ձայն ցանկացած սմարթֆոնի խոսափողից։ Ծրագրի ալգորիթմները թույլ են տալիս հաճախորդներին տրամադրել առավել ճշգրիտ գովազդ: Օրինակ՝ եթե նա սմարթֆոնի մոտ բարձրաձայնում է, որ նոր շապիկի կարիք ունի, նրա սոցիալական ցանցերի էջերին հայտնվում են շապիկների հասցեական գովազդներ։
Նշենք, որ MG-ի հիմնական հաճախորդները՝ Google-ը, Amazon-ը, Meta-ն:


