երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սլովակիայի վարչապետը նախագահին խնդրել է ազատել իրեն պաշտոնից

Սլովակիայի վարչապետը նախագահին խնդրել է ազատել իրեն պաշտոնից

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն այսօր խնդրել է նախագահին ազատել իրեն իր պարտականություններից այն բանից հետո, երբ նախարարների հրաժարականները թուլացրել են նրա կաբինետը, տեղեկացնում է Reuters-ը։

Այս մասին հայտարարել է ինքը՝ Հեգերը՝ հավելելով, որ չի ցանկանում քաղաքական ճգնաժամի ձգձգում:

Նշենք, որ նրա գլխավորած կաբինետը պաշտոնավարում է սեպտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ:

Կիրակի ավելի ուշ Հեգերը պետք է հանդիպի նախագահ Զուզանա Կապուտովային, որն իրավասու է նշանակել նոր անցումային վարչապետ:

Հաղորդվում է նաև, որ Հեգերը բախվել է ընդդիմության կոչերին՝ ճանապարհ բացելու տեխնոկրատ վարչակազմի համար, որը կգլխավորի կենտրոնական եվրոպական երկիրը մինչև սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները:

  • Կիսվել: