կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սլովակիայի վարչապետն ասել է, որ Սերբիայի նախագահի հետ կայցելի Մոսկվա

Սլովակիայի վարչապետն ասել է, որ Սերբիայի նախագահի հետ կայցելի Մոսկվա

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ պայմանավորվել է մայիսին միասին այցելել Մոսկվա: Այս մասին Սլովակիայի վարչապետը հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պայմանավորվեցինք, որ մայիսին միասին կգնանք Մոսկվա»:

Սլովակիայի վարչապետն ասել է, որ Սերբիայի նախագահի հետ կիսում են նույն կարծիքը այն պետություններին հարգելու անհրաժեշտության մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նպաստել են իրենց երկրները ֆաշիզմից ազատագրելու հարցում:

 

  • Կիսվել: