Սլովակիայի դեսպանությունն ամբողջությամբ տարհանվել է Կիեւից
Սլովակիայի դեսպանությունն Ուկրաինայում դադարեցրել է աշխատանքն ու ամբողջությամբ տարհանվել Կիեւից։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը նշելով, որ դիվանագիտական ավտոշարասյունը կարճ ճանապարհով Կիեւից գնում է Սլովակիա։
Ավտոշարասյունը բաղկացած է տասը մեքենայից, որոնցում 26 մարդ կա։ Բացի Սլովակիայի դեսպանատան աշխատակիցներից՝ Կիեւից դուրս եկողների մեջ կան նաեւ այլ պետությունների քաղաքացիներ, նրանց թվում՝ բրիտանացի եւ գերմանացի լրագրողներ, նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ՝ երեխաների հետ։