ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի ռшզմшկшն ծախսերը. Ֆիցո

Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի ռшզմшկшն ծախսերը. Ֆիցո

Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի ռազմական ծախսերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Սլովակիան ոչ մի ցենտով չի մասնակցի Ուկրաինայի ռազմական ծախսերի ֆինանսավորմանը։ Ինչպես ես ավելի վաղ հայտարարել էի, մենք ոչինչ չենք պատրաստվում ոչ մեկին տալ։ Ես Ուկրաինային ֆինանսական աջակցություն երաշխավորող ոչինչ չեմ ստորագրի, եթե խոսքը առաջիկա տարիների ռազմական ծախսերի մասին է։ Այս հարցով ես Սլովակիայի խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռնեմ»։

Նշենք, որ Սլովակիան Ուկրաինային հումանիտար օգնություն է տրամադրում և տարածքների ականազերծման աշխատանքների համար սարքավորումներ։

  • Կիսվել: